Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Խորհրդարանում հանրային սեկտորը ներկայացնում է մեկ մարդ, այնինչ այն կազմում է հասարակության 90 %-ը. քաղաքագետ

Խորհրդարանում հանրային սեկտորը ներկայացնում է մեկ մարդ, այնինչ այն կազմում է հասարակության 90 %-ը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով լրացուցիչ ընտրությունների անցկացման դեպքում իր թեկնածության առաջադրման պատճառներին:

Ըստ քաղաքագետի` մեր ձևավորած խորհրդարանում կա մի շատ լուրջ բաց, որը, օգտագործելով լրացուցիչ ընտրությունների պատեհությունը, պետք է աշխատել լրացնել: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ հասարակության մեջ կուսակցականների թիվը կազմում է 5-6 տոկոս, նույնիսկ ամբողջատիրական համակարգի պայմաններում կուսակցականների թվաքանակը Հայաստանում 200 հազար էր:

«Այսինքն` եթե հաշվի առնենք, որ ազգաբնակչության թիվը 3,5 միլիոն էր, դա 6 տոկոս էր կազմում, իսկ ժամանակակից եվրոպական երկրներում կուսակցականների թիվը հասարակության 5-6 տոկոսն է կազմում: Մնացյալը մտացածին թվեր են, որոնք կուսակցապետերը կրակում են՝ փորձելով ցույց տալ, թե հզոր են, ուժեղ են և այլն: Մինչդեռ կուսակցականների թիվը 200 հազարից չի անցնում, իսկ մյուս քաղաքացիները անկուսակցականներ են, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում կուսակցական լինել»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ անկուսակցականներն այսօր չեն կարողանում ազդել քաղաքական պրոցեսների վրա:

Քաղաքագետի համոզմամբ` մեծամասնական ընտրակարգով պետք է առաջադրվեն միայն անկուսակցականները, քանի որ կուսակցականները կարող են առաջադրվել՝ ընդգրկվելով կուսակցությունների ցուցակներում:

Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` չափազանց կարևոր է, որպեսզի իշխող ուժը ընթացք տա այս առաջարկությանը, այսինքն՝ մեծամասնական ընտրակարգը պահպանվի, սակայն առաջադրվեն բացառապես անկուսակցականները, և 40 պատգամավորները ներկայացնեն հանրային սեկտորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում