Հեռահաղորդակցության սարքավորումների շվեդական Ericsson AB խոշորագույն ընկերության զուտ շահույթը 2012թ. 2-րդ կիսամյակի արդյունքում կրճատվել է 64%-ով կամ 2.8 անգամ, տարեկան արտահայտությամբ՝ մինչև 1.11 մլրդ շվեդական կրոն (158 մլն դոլար): Այս մասին տեղեկացնում է «Ֆինմարկետը»:
Ընկերության հասույթը մեծացել է 0.9 %-ով` մինչև 55.3 մլրդ կրոն՝ այն դեպքում, երբ սպասվում էր 54.9 մլրդ կրոն:
Բջջային օպերատորները նվազեցնում են ներդրումների ծավալը` կապված եվրոպական պարտքային ճգնաժամի բացասական ազդեցության հետ, որ ունենում է համաշխարհային տնտեսական աճի ու սպառողների եկամուտների վրա:






































