Տիգրան Ուրիխանյանը ոչնչով չի տարբերվում Նաիրի Հունանյանից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը` պարզաբանելով, թե ինչու չէր կարող աշխատել ԲՀԿ թիմում:
Նա նշեց, որ Ուրիխանյանն այսօր ԲՀԿ մամլո խոսնակն է, բայց նա այն մարդն է, որ կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա: Ըստ քաղաքագետի՝ այդ շրջանից սկսած, ինքն արդեն հարցեր ուներ, որովհետև Ուրիխանյանը կրակել էր հայ մարդու` իրավապաշտպանի վրա:
«Ես Ուրիխանյանի հետ չեմ կարող լինել նույն թիմում, եթե նրան վերապահվում է խոսնակի դերակատարություն: Գիշերը կրակում ես, ցերեկը՝ բարձր մատերիալներից խոսում. չեմ կարող նրա հետ մի թիմում լինել և վերջ»,-հստակեցրեց Հմայակ Հովահննիսյանը: Նա հավելեց, որ լրացուցիչ ընտրությունների միջոցով խորհրդարան անցնելու դեպքում կհամագործակցի բոլոր գործիչների հետ՝ որպես Քաղաքագետների միության նախագահ: Նրա խոսքով՝ այս փաստը հաշվի առնելով՝ երևի թե պետք է համագործակցեր նաև Ուրիխանյանի հետ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































