Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Թբիլիսիում ընդունել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Մարկ Հերթլինգին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Դմիտրի Շաշկինը:
Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման ուշադրության կենտրոնում են գտնվել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում Վրաստանի մասնակցության հարցը:
Հանդիպման ժամանակ Հերթլինգը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ Աֆղանստանում այդ առաքելությանն ակտիվ մասնակցելու համար՝ ընդգծելով վրացի զինծառայողների արժանիքները: Այդ պլանում Հերթլինգն ընդգծել է փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշիին, որը վիրավորվել էր այդ խաղաղապահ առաքելության ժամանակ:
Այսօր ամերիկացի գեներալն այցելել է Վրաստանի պաշտպանության նախարություն և հանդիպել Դմիտրի Շաշկինի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության և համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը:







































