Իսպանիայի Վալենիսա նահանգի լողափերում բացվում են ամառային կինոթատրոններ: Ֆիլմերի դիտումն անվճար է: Նախագծին մասնակցում է 17 լողափ: Այս մասին հայտնում է Travel-ը: Դրանցից յուրաքանչյուրում կտեղադրվի 90 քմ մակերեսով էկրան:
Կցուցադրվեն թեթև, զվարճալի ֆիլմեր, ինչպես օրինակ` «Ջոն Քարտեր», «Տինտին», «Կարիբյան կղզու ծովահենները-4» և այլն:
Կինոթատրոնները կգործեն հուլիսին և օգոստոսին: Սեանսների սկիզբը՝ ժ. 22.00-ին:









































