Կոնգոյում վթարի ենթարկված ուկրաինացի օդաչուները խաղաղապահ կոնտինգենտի կազմի մեջ չեն մտել:
«Այս մարդիկ չեն մտնում Կոնգոյում մեր խաղաղապահ կոնտինգենտի կազմի մեջ: Մենք այնտեղ չունենք Մի-2»,- հաղորդում են ԶԼՄ-երը` վկայակոչելով ՊՆ մամլո և հասարակական կապերի բաժնին:
Նախարարության փոխանցմամբ` այդ երկու օդաչուները կարող էին լինել ամենայն հավանականությամբ ռուսական կամ բելառուսական ավիաընկերության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլից 180 կմ հյուսիս վթարի էր ենթարկվել Մի-2 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել էր երկու ուկրաինացի օդաչու: Վթարի պահին ուղղաթիռում ուղևորներ չեն եղել: Զոհերի ինքնության և վթարի պատճառների մասին մասին տեղեկատվություն դեռևս չկա:









































