Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են իրականացնում՝ մեղադրելով մի քանի մասնավոր հիվանդանոցների, որ նրանք անհիմն խորհուրդ են տվել իրենց կին այցելուներին՝ հեռացնել արգանդները:
Արդյուքնում, Չխատիսգարխ նահանգում վերջին կես տարվա ընթացքում բժիշկների զոհ է դարձել գրեթե երկու հազար մարդ:
Նահանգի առողջապահության նախարարը հայտարարել է, որ հետաքննություն է իրականացվում ավելի քան 30 հիվանդանոցներում:
Վիրահատությունները իրականացվել են պետպատվերի շրջանակներում, ինչը հնարավորություն է տվել հիվանդանոցներին այդ վիրահատությունների համար գումար ստանալ պետբյուջեից:










































