Սիրիական իշխանությունները հաստատել են Դամասկոսում զինվորականների և հակակառավարական խմբավորումների գրոհայինների միջև ընթացող մարտերի մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդել է Reuters-ը` վկայակոչելով Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զաոբիին:
«Տեղի է ունեցել հետևյալը. մի քանի զինված խմբավորումներ ներխուժել են Դամասկոս և փորձել են գործողություններ ծավալել շրջաններից մեկում: Սակայն անվտանգությւան ուժերը շրջապատել և հակամարտության մեջ են մտել նրանց հետ, որը շարունակվում է մինչև հիմա»,- ասել է նախարարը
:
Զաոբիի խոսքերով` գրոհայինների մի մասը հանձնվել է, իսկ մի մասն էլ դիմել է փախուստի: Նախարարը պնդում է, որ շրջապատումից փախած գրոհայինները օդ են կրակում` խաղաղ բնակիչներին վախեցնելու նպատակով:








































