Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Էդուարդ Շարմազանովն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի և Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը, այլք: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողով այցելելու, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների հրավերն ընդունելու համար, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ եվրոպական արժեքների ամրապնդումն ու եվրաինտեգրման խորացումը Հայաստանի առաջնահերթություններից են: Նա, ի դեմս հանդիպման մասնակիցների, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, այն երկրներին ու կառույցերին, որոնք իրենց աջակցությունն են բերում Հայաստանում եվրոպական արժեհամակարգի, ժողովրդավարական ազատությունների առաջմղմանը:
ԱԺ փոխնախագահը հատկանշական է համարել Հայաստանի եվրոպացի բարեկամների այցը այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները: Նա վստահություն է հայտնել, որ հյուրերը, այցելելով Ղարաբաղ, իրենք կհամոզվեն, թե ժողովրդավարական արժեքները որքան առաջընթաց են ապրել, և որ այստեղ վճռական են հենց այս հիմքի վրա կայացնելու անկախ հանրապետությունը:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մարդասիրական աջակցությունը` նշելով, որ այն բարձր է գնահատվում թե Հայաստանում, թե Արցախում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էլենի Թեոխարոսը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում առկա են եվրոպական արժեքները, և որ այստեղ հետամուտ են դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը: «Ես ուրախ կլինեմ եվրոպացիներին հաղորդելու այն առաջընթացի մասին, որն արձանագրել է Ձեր երկիրը ոչ միայն ժողովրդավարության կայացման, այլև այն բարելավելու ուղղությամբ: Ներկայում իմ երկիրը` Կիպրոսը, նախագահում է Եվրամիությունում, և հավաստիացնում եմ, որ հնարավոր ամեն ինչ կանենք` աջակցելու Հայաստանին բոլոր ուղղություններում»,-նշել է տիկին Թեոխարոսը: Ղարաբաղ իրենց այցելությունը նա որակել է որպես ուխտագնացություն` նշելով, որ ամենաազատ ոգին ինքը 15 տարի առաջ տեսել է հենց Ստեփանակերտում: Նա հավաստիացրել է, որ հայկական կողմը կարող է ապավինել բոլոր այն եվրոպական ուժերին, որոնք հետամուտ են հակամարտությունների, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծմանը:

Իր հերթին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում համոզված են` Կիպրոսի նախագահությունը ԵՄ-ում շատ արդյունավետ կլինի, անկախ նրանից, որ թուրք շատ գործիչներ այդ առումով տարբեր հակասական հայտարարություններով են հանդես գալիս: Նա, նշելով, որ Հայաստանը կողմնակից է միացյալ Կիպրոսին, համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարում ուժի դիրքերից խոսելը, պատեր շարելը, նախապայմաններ առաջադրելը եվրոպական արժեքների հետ որևէ կապ չունեն: «Խոսքն առնչվում է թե Թուրքիային, թե Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը և ՀՀԿ-ն` որպես իշխող և ԵԺԿ անդամ կուսակցություն, գտնում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներում և ոչ թե ուժի դիրքերից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը` հավաստիացնելով, որ այդպես են կարծում նաև Լեռնային Ղարաբաղում: Նա վստահություն է հայտնել, որ այցելելով ԼՂ` եվրոպացի գործիչներն անձամբ կհամոզվեն` Ղարաբաղի բնակչությունն իրոք իրական ժողովրդավարություն է կառուցում, և հետադարձ չկա: «Մեզ համար շատ կարևոր է, որ այս այցն իրականացնում են եվրոպացի մեր բարեկամները, ինչը շատ կարևոր է թե Հայաստանի Հանրապետության, թե ԼՂՀ քաղաքացիների համար»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը:

ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի և Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան էլ հավաստիացրել է, որ իրենց այս այցի արդյունքում եվրոպական շատ գործիչներ ու լրատվամիջոցներ կտեղեկանան այն իրականության մասին, որ այսօր տիրում է իր անկախությունը կերտող Լեռնային Ղարաբաղում:
Կողմերն անդրադարձել են այլ հարցերի ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում