9-ամյա իռլանդացի Զակ Գիլսենան տեղափոխվել է «Բարսելոնա»: Տղան կարողացել է հաղթահարել կատալոնական ակումբի ակադեմիայի ընունելության մրցույթը, որին մասնակցել է 400 երեխա:
Եզրափակիչ խաղում, որին մասնակցել են 16 լավագույն ֆուտբոլիստներ, երիտասարդ իռլանդացին խփել է 7 գոլ և հրավեր է ստացել «Բարսելանա»-ի կողմից:
Հավելենք, որ ավելի վաղ Զակ Գիլսենանի ընտանիքը բնակվում էր Ավստրալիայում և ցանկանում էր ընդունել «Տոտենհեմ»-ի առաջարկը, բայց այժմ «իռլանդական Մեսսի»-ի ծնողները որոշել են տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք:









































