Новости-Азербайджан-ի փոխանցմամբ՝ Բաքվում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Կոբա Կվախաձեն, ով կրիմինալ աշխարհում հայտնի է որպես «Կոբա Գռուզինսկի»: Այս մասին հայտարարել է իրավապահ մարմիններում եղած աբղյուրը:
Կվախաձեի խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ՝ հերոին: 2011 թվականին Կվախաձեն Ադրբեջանում թալանել է մի շարք բնակարաններ, ինչից հետո նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա ձերբակալումը հաստատել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:








































