Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի վարչակազմի ՆԳՆ-ն հայտնել է, որ ի կատար են ածվել սեկտորի 3 բնակիչների մահվան դատավճիռները, որոնք մեղավոր են ճանաչվել կանխամտածված սպանության մեջ: Ինչպես հաղորդում է NEWSru.co.il գործակալությունը, հանցագործները կախաղան են բարձրացվել այն բանից հետո, երբ նրանց բողոքները վերաքննիչ ատյաններում մերժվել են:
Մահապատիժներն իրականացվել են այսօր առավոտյան:









































