Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ներիշխանական «մուկնուկատու»-ն

Ծաղկաձորում Լավագույն մարզական ընտանիք միջոցառման եզրափակչի հանդիսավոր արարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր նստած էին կողք կողքի:

Շատերն այդ ամենից եզրակացություն կատարեցին, թե Սարգսյանի ու Ծառուկյանի միջև ոչ մի հակասություն էլ չկա, և Ծառուկյանը չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Սա ներիշխանական փոխհարաբերությունների փոքր-ինչ մակերեսային ընկալում է: Եթե Ծառուկյանն ու Սարգսյանը, կամ Սարգսյանն ու Քոչարյանը, կամ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը միմյանց հետ կողք կողքի մասնակցում են հանդիսավոր կամ աշխատանքային միջոցառումների, անգամ հարսանիքների, քեֆերի, կնունքների ու ծնունդների, դա ամենևին նրանց փոխհարաբերությունների ցուցիչ չէ և այդպիսին չի էլ եղել երբեք:

Ինտրիգների, պալատական խարդավանքների և պալատական տրամաբանությամբ գործող իշխանական համակարգերում համատեղ մասնակցություններն ու քեֆ-ուրախությունները ամենևին չեն վկայում փոխհարաբերությունների հայելային հարթության մասին: Հակառակը` այդ ամենը հաճախ էլ ավելի ներքին լարում է կուտակում, երբ միմյանց հետ հակասությունների մեջ գտնվող երկու անձինք չեն կարողանում տանել միմյանց, երբ ստիպված են լինում գործի, արարողակարգի, իրերի բերումով մի քանի ժամ անցկացնել կողք կողքի և երբեմն էլ ժպտալ իրար:

Հետևաբար համատեղ մասնակցությունները չեն կարող լինել փոխհարաբերությունների ցուցիչ, ու հանրությանն արժե դուրս գալ այդ դիտարկումների մեկնակետից և իրավիճակը ենթարկել առավել խորը դիտարկման` այն ավելի լավ պատկերացնելու և սեփական անելիքը ավելի օպտիմալ մշակելու համար: Փոխհարաբերությունների բնութագրման առավել ճշգրիտ տարբերակ է նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստան»-ում կան շատ կապիտալ կուտակած մարդիկ, և այդ հանգամանքը նրանց թույլ չի տա դուրս գալ Սերժ Սարգսյանի կամ իշխանության դեմ:

Իսկապես, խնդիրը կապիտալն է, բիզնեսը, դրա պաշտպանությունը, ինչով էլ առաջնորդվում են հայաստանյան քաղաքականության մեջ մտած սուբյեկտների գերակշիռ մասը, որոնք քաղաքականությունը վերածել են բիզնեսի, իսկ բիզնեսը՝ քաղաքականության: Բայց Վարդան Բոստանջյանը ավելի մոտ լինելով իրականությանը` մասամբ է ճիշտ:

Բանն այն է, որ կապիտալի խնդիրն էլ հենց կարող է «Բարգավաճ Հայաստան»-ին և նրանով միջնորդավորված այլ գործիչների հանել Սերժ Սարգսյանի կամ տվյալ ժամանակահատվածում իշխանության կենտրոն հանդիսացող անձի կամ ուժի դեմ: Գագիկ Ծառուկյանի խնդիրը հենց կապիտալն է, ու քանի որ Հայաստանում կապիտալի պաշտպանության համար պետք է իշխանություն, Ծառուկյանը, ըստ այդմ էլ, փորձում է պահել իր տեղն իշխանության մեջ: Եվ այդ առումով նա հակասություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որովհետև Սարգսյանը նախ` ամբողջությամբ այդ իշխանության տերը չէ, հետևաբար չի կարող բավարարել Ծառուկյանի հավակնությունները: Եվ այդ առումով էլ տվյալ հավակնությունները լինելով միանգամայն բնական Ծառուկյանի կապիտալիստական կարգավիճակի տեսանկյունից, Սերժ Սարգսյանի իշխանական դե ֆակտո կարգավիճակի տեսանկյունից դառնում են լուրջ մարտահրավեր: Այստեղ էլ ծագում են նրանց հակասությունները:

Ի դեպ, այդ հակասությունների ծագման հարցում որևէ երրորդ քաղաքական ուժ վաստակ չունի, ինչպես որոշ ուժեր փորձում են ներկայացնել հանրությանը` չունենալով ներկայացնելու այլ վաստակ և ընդամենը փորձելով քարոզչական մանիպուլյացիայի ենթարկել իշխանության ներքին հակասությունը: Միևնույն ժամանակ, ունենալով գրեթե բնական հիմքով այդ հակասությունը, Ծառուկյանն, իհարկե, միայն ծայրահեղ դեպքում կհանդգնի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ՝ եթե վերջինս ուղղակի գնա Ծառուկյանին «միանվագ» ոչնչացնելու քայլին: Այդ դեպքում Ծառուկյանը չունենալով կորցնելու բան` կգնա ռադիկալ որոշումների: Բայց, երևի թե, նաև հենց այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին Ծառուկյանի հանդեպ չի գնում կտրուկ քայլերի: Այլ կերպ ասած` մենք ականատես ենք ներիշխանական «մուկնուկատու»-ի, որը, սակայն, չի կարող երկար շարունակվել, քանի որ խոշոր հաշվով Հայաստանի իշխանական համակարգը անկախությունից ի վեր հենց այդ խաղն է խաղում, ու ներկայումս ամեն ինչ առավել քան ակնառու և սուր է, որովհետև խաղը մոտեցել է եզրափակչին, և չափազանց նեղացել է խաղացողների շրջանակը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում