Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ժողովրդի հաղթանակին կարող են խանգարել միայն վարչական ռեսուրսի ապօրինի կիրառումը. Վիտալի Բալասանյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրային Հեռուստատեսության եթերում ուղերձով դիմել է ընտրողներին: Ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Նախընտրական արշավը մոտենում է ավարտին և ես կցանկանայի ամփոփել իմ մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք 150-ից ավելի հանդիպումների ժամանակ: Կցանկանայի դիմել մեր բնակչության տարբեր խմբերի: Սկսենք արցախյան պատերազմի մասնակիցներից, Պաշտպանության բանակի զինծառայողներից:

Սիրելի զինակիցներ,

Մոտ քսան տարի առաջ մեզ պարտադրված պատերազմում մենք դուրս եկանք թշնամու դեմ` պաշտպանելու մեր արժանապատվությունը և ստեղծելու մեր երազած երկիրը:

Մենք պայքարի ելանք հանուն մեր արժանապատվության, հանուն նրա, որ յուրաքանչյուր արցախցի ապրի արժանապատվորեն, առանց վախի, առանց ճնշումների, բարեկեցիկ կյանքով, ինչը մեզ արգելում էին օտարները: Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք այսօր չունենք այն, ինչի համար պայքարել էինք և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մեր մարտական ընկերները:

Այսօր իրական հնարավորություն է ստեղծվել՝ կյանքը փոխելու համար և, ինչպես ցույց են տալիս իմ շփումները հազարավոր մարդկանց հետ, այժմ առավել քան երբևէ մոտ ենք հաղթանակին, որը թույլ կտա իրականացնել հանրությանը ներկայացրած մեր ծրագիրը: Ծրագիր, որի իրագործման դրական արդյունքները կզգան բոլոր արցախցիները, այլ ոչ թե մի խումբ պաշտոնյաներ:

Ժողովրդի հաղթանակին կարող են խանգարել միայն վարչական ռեսուրսի ապօրինի կիրառումը և զանգվածային ընտրակեղծիքները իշխանության թեկնածուի օգտին: Այս ամենը կանխելու և ժողովրդի հաղթանակն ապահովելու համար ակնկալում եմ ձեր անմիջական մասնակցությունը ընտրությունների վերահսկմանը՝ թե ընտրական տեղամասերում, թե դրանից դուրս:

Պատերազմի սիրելի վետերաններ,

Մեր երազանքի իրականացման նախապայմաններից մեկն այն է, որ իշխանությունը լինի լեգիտիմ: Այսինքն ընտրվի օրինական ճանապարհով, առանց կեղծիքի: Ձեր կենսագրությամբ դուք բարոյական իրավունք եք վաստակել բռնել կեղծարարի ձեռքը` դրանով աջակցելով օրենքի հաստատմանը մեր երկրում: Տեղերում աջակցելով մեր վստահված անձանց՝ դուք ավելի կմոտեցնեք ժողովրդի հաղթանակը:

Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ,

Իմ ծրագրի հիմնական կետերից են պաշտպանական բարեփոխումները: Փոխվելու է մարտական հերթապահության հնացած ձևը, կրճատվելու է հերթապահության ժամկետը` նպատակ ունենալով բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը, առաջին գծում հերթապահող զինծառայողների անվտանգությունը: Իմ ուշադրության կենտրոնում են լինելու նաև ձեր սոցիալ-կենցաղային պայմանները:

Այսօր բանակում ծառայող մեր ընկերները, թեև ստանում են համեմատաբար բարձր աշխատավարձ, այնուամենայնիվ նրանցից շատերը մեծ պարտքեր ունեն բանկերին` վերցրած սպառողական վարկերի պատճառով:

Իմ նախագահ ընտրվելու դեպքում զինվորականներին տրվող սպառողական վարկերի տոկոսները փոխհատուցվելու են պետության կողմից և հնարավոր է լինելու անտոկոս սպառողական վարկեր վերցնել` սեփական կենցաղային պայմանների բարելավման համար: Զինվորականները մեր հասարակության այն խավն են, ովքեր ամենաշատն են իրենց կյանքը վտանգում և մենք պարտավոր ենք նրանց՝ մեր խաղաղ կյանքն ապահովելու համար: Պետության այս ծախսերն արդարացված կլինեն և հասարակությունն ըմբռնումով կմոտենա ռիսկային այս խմբին տրվելիք արտոնություններին:

Սիրելի զինվորականներ,

Ինձ տեղեկություններ են հասնում, որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը սպայական տարբեր խմբերի հետ բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացնում, որոնց ժամանակ կատարում է քարոզչություն գործող նախագահի օգտին և պարտադրում նրանց նույնն անել նաև իրենց ենթակաների շրջանում: Ուզում եմ հիշեցնել պաշտպանության բանակի հրամանատարական կազմին, որ պաշտպանության բանակի առաքելությունը ոչ թե հեռացող նախագահի քարոզչության իրականացումն է, այլ՝ երկրի սահմանների պաշտպանության ապահովումը: Զինծառայողների կողմից քարոզչությունն արգելված է օրենքով և հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում: Հայ սպային վայել չէ ապօրինի գործողություններ կատարելը, հատկապես, երբ դրանք ուղղված են սեփական ժողովրդի կամքի դեմ:

Հարգելի զինծառայողներ,

Հանդիսանալով Արցախում ամենակայացած կառույցի ծառայողներ, մեր պետականության անվտանգության երաշխավորներ, համոզված եմ, որ սկզբունքային վարքով դուք օրինակ կհանդիսանաք մեր շատ բնակիչների համար:

Ցանկանում եմ դիմել պետական և քաղաքացիական ծառայողներին:

Սիրելի հայրենակիցներ,

Վստահեցնում եմ ձեզ, որ հաղթանակի..

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում