Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում ընկած Աքսարայի նահանգում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ծանր պատահար: Ստամբուլից Ադըյաման մեկնող ավտոբուսը Աքսարայ-Անկարա ճանապարհին բախվել է մի բեռնատարի:
Պատահարը գրանցվել է կեսգիշերին: Բախման հետևանքով վիրավորվել է 45 մարդ: Վիրավորներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր:
Բախումից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու ժանդարմերիայի ներկայացուցիչներ, որոնց ավտոբուսի ուղևորները պատմել են, որ իրենց տեղափոխող վարորդը քնել է մեքենայի ղեկին, և ավտոբուսը սկսել է զիգզագներ գործել ու ի վերջո բախվել է բեռնատարին:









































