ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում երեկ Գյումրիում անչափահաս աղջկա կողմից մորը դանակահարելու գործի առնչությամբ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մորը սուր կտրող-ծակող գործիքով քերծվածքներ է հասցրել նրա 13-ամյա դուստրը` Հասմիկ Պիչոյանը, իսկ վեճը ծագել է կենցաղային խնդիրներից: Բանն այն է, որ մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը, հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և ժամանակ առ ժամանակ տուն է վերադառնում: Այս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հետևանքով մայրը ծեծել է դստերը, վերջինս էլ սեղանի վրա եղած դանակով հարվածել է մոր կրծքավանդակի շրջանում, սակայն մոր մոտ միայն քերծվածքներ են:
Տարածված այն տեղեկությունները, թե 13-ամյա աղջիկը ևս հոգեկան խնդիրներ է ունեցել, իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք, որ Ժաննա Հակոբյանը բուժօգնություն է ստացել և կրկին տեղափոխվել հոգեբուժարան, ներկայումս աղջկան և մորը տրվել է դատաբժշկի ուղեգիր:








































