Այսօր Մոսկվայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Անանը փորձում է Մոսկվայի աջակցությունն ստանալ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցում: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններում նման աջակցություն ստանալ չի հաջողվել:
Պուտինի հետ հանդիպումից առաջ Անանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Անանը Մոսկվայում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով:
Սիրիայում միջազգային դիտորդների առաքելության մանդատը լրանում է ուրբաթ, և ՄԱԿ-ի ԱԽ-ն այդ հարցի շուրջ պետք է նոր բանաձև ընդունի:









































