Հուլիսի 14-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրները: Ընդգծվել է սերտ համագործակցության կարևորությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: