Երեկ Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը հայտարարել է, որ Աֆրիկա մայրցամաքում գործող իսլամիստական կազմակերպությունները զգալի ֆինանսական օգնություն են ստանում նարկոկարտելներից և զենքի անօրինական բիզնեսով զբաղվող կազմակերպություններից։ Այս մասին նա ասել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ մասնակցում է Աֆրիկյան միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
BBC-ին տված հարցազրույցում Ջոնսոն Սերլիֆը մտահոգիչ է համարել Նիգերիայում` «Բոկո Հարամի», Սմոլիում` «Ալ-Շաբաբի» և Մալիում «Անսար Ալ-Դինի» ազդեցության մեծացումը։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է, որպեսզի զենք արտադրող երկրները ստորագրեն միջազգային համաձայնագիր, որով կսահմանափակվի զենքի տարածումը։ Նախագահն ասել է, որ ինքը նախաձեռնելու է նման համաձայնագրի ստորագրումն աշխարհի առաջնորդների կողմից։









































