«Շաբաթ օրը նախ Սբ Գայանե վանքում Սերժ Սարգսյանի եղբոր որդու պսակադրության արարողությունն է կայացել, ապա «Օջախ» ռեստորանային համալիրում՝ հարսանիքը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Այն անցել է բավականին ճոխ և ուրախ: Քաղաքական գրեթե ողջ էլիտան ներկա է եղել: Նախարարներից մասնակցել են Սեյրան Օհանյանը, Արմեն Աշոտյանը, էդվարդ Նալբանդյանը, Հասմիկ Պողոսյանը: Երգ ու պարով ուրախացրել Են Ձարուհի Բաբայանը, Թաթան, Ռազմիկ Ամյանը: Հարսանիքին ներկա չի եղել առաջին տիկինը, ում մոր հուղարկավորությունն էր մի քանի օր առաջ, սակայն Աերժ Սարգսյանը մասնակցել է զարմիկի հարսանիքին»:








































