Կիպրոսի ԱԳՆ և ՊՆ նախկին ղեկավարները երկուշաբթի դատարանում հայտարարել են, որ կապ չունեն 2011թ-ին կղզու հարավում տեղակայված ռազմական բազայի պայթյունի հետ:
2011թ-ի հուլիսին Կիպրոսի հարավում տեղակայված ռազմաբազաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 13 մարդ: Պայթյունն ավերել է նաև կղզու ամենախոշոր էլեկտրոկայանը: Երկրով մեկ հասարակական բողոքներ սկսվեցին, իսկ նախագահ Դմիտրիս Խրիստոֆիսը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը երկրորդ շրջանի համար:
ԱԳՆ նախկին ղեկավար Մարկոս Կիպրիանուն և պաշտպանության նախկին ղեկավար Կոստաս Պապակոստասը հայտարարել են, որ մեղավոր չեն պայթյունի համար: Նրանք հրաժարական են տվել պայթյունից հետո, երբ նրանց մեղադրանք է նրկայացվել չմտադրված սպանության և հանցագործ անտարբերության մեջ, որը հանգեցրել էր մարդկանց մահացությունների:










































