Նոր հաղորդման համաձայն՝ դերասան Թոմ Քրուզը իր 6-ամյա դուստր Սուրի հետ հաղորդակցվում է վիդեո չաթի միջոցով: Այս մասին հայտնում է RadarOnline.com-ը:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ամուսնալուծության փաստաթղթի համաձայն՝ Սուրին կկարողանա հաղորդակցվել հոր հետ, երբ Լինի Քեթի Հոլմսի մոտ և նույնպես վիդեո չաթի միջոցով հնարավորություն կունենա հաղոդրակցվել մոր հետ Քրուզի հետ լինելու դեպքում:
Աղբյուրն ավելացրել է, որ Քեթիին և Քրուզին խորհուրդ են տվել նման կերպ վարվել` ասելով, որ այդպես լավ կլինի երեխայի համար, և նա հեշտությամբ կհարմարվի ծնողների ամուսնալուծությանը: Թոմն ու Սուրին նաև շփվում են հեռախոսի միջոցով, և շփման սահմանափակում չկա:









































