ԱՄՆ-ի ծովային ուժերի նավը երկուշաբթի կրակ է բացել Միացյալ Արաբական Էմիրությունների ափերի մոտ գտնվող նավակի վրա: Մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավոր են:
Նավի անձնակազմը հավանաբար նավակի մեջ վտանգ է տեսել և սխալմամբ կրակ բացել: Այս մասին հաղորդել է Դուբայում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչը:
Միջադեպը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանային ջրային տարածքում:
ՄԱԷ-ի փրկարար ծառայությունը հաստատել է տուժածների թիվը:










































