Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության անցկացումից ՈւԵՖԱ-ն ստացել է 1.383 մլրդ եվրո եկամուտ:
Մասնավորապես, հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացվել է 815 մլն, հովանավորչական պայմանագրերից` 315 մլն, խաղերի տոմսերի վաճառքից` 130 մլն եվրո եկամուտ:
«Մենք բավարարված ենք ֆինանսական հաշվետվություններից»,- հայտարարել է Ուկրաինայում «Եվրո-2012»-ի գլխավոր կազմակերպիչ Մարտին Կալենը:
«Եվրո-2012»-ից ՈւԵՖԱ-ի եկամուտը 32 մլն եվրոյով գերազանցել է «Եվրո-2008»-ի ցուցանիշը, իսկ «Եվրո-2004»-ի ցուցանիշը` 530 մլն եվրոյով:








































