ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թուրքիան ԱՄՆ-ից վարձակալել է Beech Aircraft Corporation ընկերության King Air 350 ինքնաթիռներ: Վերջինս ունակ է ժամանակին տեղեկություններ հաղորդել քուրդ զինյալների տեղաշարժի մասին և վերահսկել նրանց ռադիո հաճախականությունները, որոնցում նրանք խոսակցություն են վարում:
Առաջին 5 ինքնաթիռն ԱՄՆ-ից արդեն իսկ բերվել են Թուրքիա: Այդ երկշարժիչանի ինքնաթիռն ի վիճակի է օդ բարձրանալ ավելի քան 7.5 կիլոմետր և շարժվել 550 կմ/ժամ արագությամբ: Առանց վերալիցքավորման՝ թռիչքի տևողությունը կազմում է 7-8 ժամ: Թուրքիան այս հետախուզական ինքնաթիռները վարձակալել է 2 տարով:









































