Այսօր`ժամը 18.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս նկատել է խեղդվող մարդ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 1954 թ. ծնված Ստեփան Առաքելյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:








































