Մինսկում Սիրիայի դեսպան Ֆարուկ Տահան անցել է ընդդիմության կողմը:
Ինչպես հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող Al-Sharq Al-Awsatթերթը՝ վկայակոչելով Սիրիայի ազգային խորհրդի աղբյուրներին, Բելառուսի դեսպանը կանչվել է Դամասկոս: Սակայն նա հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Թե որտեղ է նա այժմ գտնվում՝ չի հաղորդվում:
Հիշեցնենք. ավելի վաղ ընդդիմության կողմն էր անցել Բաղդադում Սիրիայի դեսպան Նաուաֆ Ալ-Ֆարիսը, որը ժամանակավոր ապաստան է ստացել Կատարում:








































