Մարքեթինգային հնարքները սկսել են կիրառություն գտնել նաև բժշկության ոլորտում: Պլաստիկ վիրաբույժները սկսել են աշխատել «Գնիր մեկը, կստանաս ևս մեկն անվճար» տարածված առաջարկով:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, մեծ տարածում գտնող մեթոդի մասին բարձրաձայնել է Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության բրիտանական ասոցիացիան: Դա ամենևին դուր չի եկել Բժշկական գլխավոր խորհրդին, որը պահանջել է պատժամիջոցներով վերահսկել վիրաբույժների գործունեությունը:
Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության հասարակությունների եվրոպական ասոցիացիան քննադատել է վիրաբույժների նման առաջարկը՝ այն համարելով անընդունելի, քանի որ խոցելի սոցիալական շերտերը, որոնց մոտ առկա է արտաքինի նկատմամբ անվստահության բարդույթ, կարող են դանակի հարվածի տակ ներքաշել նաև հարազատներին ու հարևաններին: Այս հարցում առավել խոցելի են համարվում կանայք ու աղջիկները:
Շատ վիրաբույժներ իրենց առաջարկները տարածում են համացանցում և պատվերներ ընդունում կրկին օնլայն՝ կրեդիտ քարտերի գումարների հաշվին:
Վերջին 12 ամիսներին ոլորտի մասնագետները պլաստիկ վիրաբուժությանը դիմողների թվի 26 տոկոս աճ են գրանցել:
Անցած ամիս GP Cosmetic Surgery ընկերության աշխատակից Ամեր Խանը առաջին բժիշկն էր, որ մեղավոր ճանաչվեց զեղչերով վիրաբուժություն առաջարկելու մեջ:









































