ԱՄՆ և Կանադայի միլիոնավոր բնակիչներ հանգստյան օրերին ականատես են դարձել զարմանահրաշ հյուսիսափայլերի: Երկրի մթնոլորտում փայլատակությունը հուլիսի 14-ին արեգակի վրա տեղի ունեցած պլազմային ժայթքումների հետևանք է:
Ինչպես տեղեկացնում է earthsky.org-ը, հյուսիսափայլերը իրենց ողջ գեղեցկությամբ առավել լավ են երևացել հարավային լայնություններում՝ Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Միսուրիում, Վիսկոնսինում, Այովայում, Օրեգոնում, Իլինոյսում, Նեբրասկայում և Արկանզասում:
Արեգակնային քամու և Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությամբ ԱՄՆ և Կանադայի երկնակամարները լուսավառվել են հուլիսի 14-ին և հուլիսի 15-ի առավոտյան:














































