Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

«Իրանը Դամասկոսին զենք է մատակարարում Գերմանիայի միջոցով». La Stampa

Իտալական La Stampa թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետախուզությունը պարզել է, որ Իրանը, շրջանցելով պատժամիջոցները, քաղաքացիական ինքնաթիռներով զենք է մատակարարում Ասադի ռեժիմին՝ օգտվելով Գերմանիայի օդային տերմինալներից:

Սաուդյան Արաբիան ստեղծել է հատուկ հետախուզական խումբ՝ խոչընդոտելու համար Թեհրանի օգնությունը Դամասկոսին և, ավելի լայն իմաստով, խանգարելու Իրանին ու նրա լիբանանյան դաշնակից «Հըզբոլլահին» Մերձավոր Արևելքում ստեղծել իրենց ցանցը՝ ընդդեմ արաբական սուննի երկրների:

Նշվում է, որ Թեհրանը Iran Air ազգային ավիաընկերության, ինչպես նաև ավելի փոքր Mahan Air և Yas Air ավիաընկերությունների Airbus A300 և Airbus A310 ինքնաթիռներով թեթև սպառազինություն, հետախուզական սարքավորում, հրթիռային արձակման սարքեր և անգամ հրթիռներ է ուղարկում: Զենքի և տեխնիկայի մատակարարումն իրականացնում է «Ալ Քուդս» ստորաբաժանումը:

Իրանը Սիրիային զենք է մատակարարում Թեհրան-Դամասկոս և Թեհրան-Բեյրութ ուղիղ երթուղիներով: Սակայն վերջին ամիսներին Դամասկոսում համալրումների կարիքը կտրուկ աճել է, և այդ երթուղիները սկսել են չբավականացնել: Այժմ Իրանը սկսել է գործածել Ֆրանկֆուրտի, Քյոլնի ու Համբուրգի տերմինալները: Ռազմական բեռներով լի իրանական ուղևորատար ինքնաթիռները ժամանում են Գերմանիա, իսկ այնտեղ էլ մեկնում են Դամասկոս:

Այդ մատակարարումների ծավալն այնքան մեծ է, որ Սաուդյան Արաբիան մտադիր է դիմել Բեռլինին և եվրոպական մյուս մայրաքաղաքներին՝ պահանջելով խստացնել հսկողությունն ու ճնշումը Iran Air-ի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում