Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հունիսի 4-22-ը Վրաստանում հարցախույզ է անցկացրել, որին մասնակցել է 6299 մարդ:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ մասնակիցների 34 տոկոսն աջակցում է իշխող՝ «Ազգային միասնական շարժում» կուսակցությանը, իսկ 20 տոկոսը՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիային: 4 տոկոսն աջակցում է «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժմանը, իսկ այլ ընդդիմադիր ուժերին՝ 2 տոկոսը: Չողմնորոշվածների ցուցանիշը կազմել է 15 տոկոս, իսկ 16 տոկոսը հրաժարվել է պատասխանել տվյալ հարցին:
Միևնույն ժամանակ, հարցածների 22 տոկոսը նշել է, որ ցանկանում է՝ հաջորդ նախագահ ընտրվի «Ազգային միասնական շարժում» կուսակցության թեկնածուն, 25 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե քաղաքական որ ուժին է աջակցելու, իսկ 20 տոկոսը նախապատվությունը տալիս է «Վրացական երազանք» կոալիցիային:
Հարցվածների 6 տոկոսը ցանկանում է Վրաստանի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնել ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:











































