Դոլար-դրամ փոխարժեքի տատանումը որոշ մտահոգություն է առաջացրել, սակայն անհանգստանալու հիմքեր չկան, քանի որ լողացող կուրսի պայմաններում տեղի է ունենում կարգավորում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա կարծիքով` դրամի արժեզրկումը կարող է ավելի շատ անհանգստացնել նրանց, ովքեր իրենց շրջանառությունը կազմակերպում են դոլարի միջոցով, իսկ ներքին ներկրողների համար հնարավորություն է տրվում արտադրությունը խթանել:
Վ. Բոստանջյանի խոսքով` ԿԲ-ն դրամավարկային կարգավորման գործիքները առավելագույնս կիրառում և պատշաճորեն կարգավորում է: «Ապրանքային շուկայում գնաճային միտումներ չկան, իսկ չափավոր գնաճը տնտեսության վրա դրական է ազդում, չնայած այն չպետք է անդրադառնա կարիքավոր խավի վրա»,- նշեց Վ. Բոստանջյանը:









































