Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Անհայտ պայթուցիկ սարքը գործի է դրվել հայկական թաղամասում` Հավլաբարի մետրոյի մոտ, հաղորդում է Իվերոնի գործակալությունը:
Գործակալության աղբյուրի տեղեկության համաձայն՝ պայթուցիկ սարքը պայթել է աղբարկղի մոտակայքում, ինչը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ:
Պայթյունի արդյուքնում ոչ ոք չի տուժել:










































