Շրի Լանկայի իշխանությունները ձերբակալել են 127 մարդու, ովքեր փորձում էին ապօրինի ուղևորվել Ավստրալիա, հաղորդում է BBC-ն:
Նրանց մեծ մասին կղզու արևելյան ափին բռնել են Շրի Լանկայի ռազմածովային ուժերի նավաստիները: Ձերբակալման պահին արտագաղթողները ծովում էին արդեն 2 օր:
Եվս 18 մարդ ձերբակալվել է Շրի Լանկայի արևմուտքում: Նրանց մեծ մասը տամիլներ են: Ձերբակալվել է նաև նրանց կազմակերպիչը և երեք ուղեկցող: Վերջին ամիսներին Շրի-Լանկայի իշխանությունները մեծածավալ արշավներ են անցակացնում ապօրինի արտագաղթի դեմ:










































