Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Երբեք մի ասա երբեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

– Պարոն Շահգալդյան, ինչպե՞ս է լինում, որ փոխմարզպետը ձերբակալվում է 100 դոլար կաշառք վերցնելիս: Ի վերջո, հայտնի է, որ մարզը ԲՀԿ ազդեցությունն է կրում: Իսկ Դուք և ձերբակալված փոխմարզպետը ՀՀԿ ներկայացուցիչներ եք: Դուք քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք Ձեր տեղակալի ձերբակալման գործում: 

– Դուք պետք է քաղաքական ենթատեքստ տեսնեք, ոչ թե ես: Ես ազդեցություններից ու բաժանումներից տեղյակ չեմ: Այլ մանրամասների համար դիմեք իրավապահ մարմիններին:

– Իսկ Ձեր օգնական Լևոն Միքայելյանն ինչպիսի՞ մարդ էր, ի՞նչ մարդկային ու մասնագիտական որակներ ուներ: Ինչպե՞ս եք համագործակցել Լևոն Միքայելյանի հետ:

– Մենք միմյանց հետ խնդիրներ չենք ունեցել: Շատ անսպասելի և շատ տգեղ գործ էր:

– Դուք համարում եք, որ նա անբասի՞ր մարդ է եղել: Չէ՞ որ Դուք ամենօրյա շփումներ եք ունեցել: Ի՞նչ տպավորություն եք ստացել: Նա կարո՞ղ էր այդպիսի գործեր անել:

– Փաստը արդեն կա: Եթե կա, ուրեմն նա կատարել է նման արարք, և հենց այդ պահին էլ ֆիքսել են:

– Իսկ Ձեր կենսափորձը չէ՞ր հուշում, որ Ձեր տեղակալը կոռուպցիոն գործերով է զբաղված:

– Մի շտապեք: Համբերեք: Նախաքննությունը կիրականացնեն, բոլորդ մանրամասները կիմանաք:

– Ձեր ղեկավարած համակարգում կարո՞ղ են լինել այլ կաշառակերներ:

– Ոչինչ բացառված չէ: Ռուսական ասացվածք կա` «Երբեք մի ասա երբեք»:

– Դա ռուսակա՞ն ասացվածք է:

– Մենք եկել ենք խորհրդային համակարգից, որոշ բաներ ժառանգություն ենք  ստացել:

 – Իսկ Դուք վտանգ չե՞ք զգում այս անսպասելի ձերբակալությունից: Որովհետև հայտնի պրակտիկա է, երբ գործը տեղակալներից են սկսում:

– Դա միայն Ձեր երևակայության արդյունքն է: Ես նման մտավախություն չունեմ: Կարող եք դրանում չկասկածել:

– Դուք համարում եք, որ Հայաստանը իրավակա՞ն երկիր է:

– Այո՛: Եթե կարդաք Սահմանադրությունը, այնտեղ ամրագրված է այս դրույթը:

– Բայց այնտեղ ամրագրված է նաև, որ Հայաստանը սոցիալական երկիր է: Բայց Հայաստանը սոցիալական երկիր չէ, և դրա մասին բարձրաձայնել է անձամբ ՀՀ նախագահը:

– Սահմանադրական բոլոր դրույթների իրագործման ճանապարհը շատ բարդ է ու դժվար:

– Իսկ Դուք չգիտեի՞ք, որ Ձեր տեղակալը կոռուպցիայով է զբաղված, ինչո՞ւ ժամանակին չեք կանխել:

– Եթե ես իմանայի, թույլ կտայի՞: 

– Իսկ ինչպե՞ս է առանց Ձեր գիտության նման գործերով զբաղվել:

– Աշխատակազմում 130 հաստիք կա: Ես չեմ կարող բոլորին ժամ առ ժամ, րոպե առ րոպե հետևել: Իսկ Դուք ի՞նչ կրթություն ունեք:

– Ինչո՞ւ:

– Հետաքրքիր է, իրավաբանի պես քննություն եք անցկացնում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում