Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացրած հետազոտության համաձայն՝ իսրայելցի 11-15 տարեկան երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, քան նույն տարիքի երեխաները աշխարհի ցանկացած այլ հատվածում: Իսկ ինչ վերաբերում է հեռուստացույց դիտելուն, իսրայելցի երեխաները ստանում են արծաթը` պարտվելով Հայաստանին. հայ երեխաները աշխարհում ամենաշատ ժամերն են անցկացնում հեռուստացույցի առջև: Այս մասին հաղորդել է Ynet News-ը:
ԱՀԿ-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ իսրայելցի երեխաների 28.5 տոկոսը օրական առնվազն 4 ժամ է անցկացնում համացանցում: Համեմատության համար նշենք, որ Շվեյցարիայում նույն տարիքային խմբի երեխաների միայն 3.8 տոկոսն է նույնքան ժամանակ անցկացնում համացանցում:
Իսրայելցի հետազոտող Հոսի Հարել-Ֆիշն ասել է, որ նման տվյալները պետք է անհանգստացնող լինեն ծնողների և մասնագետների համար:
Խոսելով հեռուստացույց դիտելու մասին՝ Հարել-Ֆիշն ասել է, որ իսրայելցի երեխաներն այժմ ավելի քիչ են հեռուստացույց դիտում, քան նախկինում, բայց միևնույն է, նրանք աշխարհում շարունակում են մնալ երկրորդ տեղում` զիջելով հայ երեխաներին, ովքեր ամենաշատ ժամանակն են անցկացնում հեռուստացույցի առջև` ի տարբերություն աշխարհի մյուս երկրներ երեխաների:








































