Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի՝ երեկոյան, մեկնել է Կրիմսկ, որն ամենից շատն է տուժել հուլիսի 7-ի ջրհեղեղներից, հաղորդում է BBC-ն:
Վերրջին շաբաթվա ընթացքում սա Պուտինի երկրորդ այցելությունն է Կրիմսկ: Հուլիսի 7-ին նա ուղղաթիռով քաղաքի վրայով թռել է, որից հետո տեղի ղեկավարների և Մոսկվայից ժամանած նախարարությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է ունեցել: Նշվում է, որ այս անգամ Պուտինը ևս քաղաք է եկել ուղղաթիռով: Հայտնի չէ, արդյոք այս անգամ ևս նա կհանդիպի ջրհեղեղից տուժած բնակիչների հետ:
Ավելի վաղ Կրիմսկ էր ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, որպեսզի անձամբ ստուգեր վերականգնողական աշխատանքների ընթացքը:
Պուչկովը հայտարարել է նաև, որ ջրհեղեղից հետո անձամբ ստուգել է բոլոր ամբարտակները: Նրա կարծիքով՝ ամբարտակները թեթևացրել են ջրհեղեղի հետևանքները :








































