Apple ընկերությունն ուրբաթ օրն ասել է, որ իր արտադրանքները վերադարձնում է բնապահպանական գնահատման ռեգիստր` ասելով, որ սխալ էր գործել դրանք այնտեղից հանելով:
Associated Press-ը հաղորդում է, որ Կալիֆոռնիայում գտնվող ընկերությունն ասել է, որ իր արտադրանքները այժմ արդեն գտնվում են Electronic Product Environmental Assessment Tool ռեգիստրում և ասել է, որ ուրախ է կրկին համագործակցել EPEAT կազմակերպության հետ:
Apple-ը հունիսի 29-ին ընկերությանն ասել էր, որ արտադրանքները հանում է ռեգիստրից և չի պատրաստվում ապագայում իր արտադրանքը գնահատման ներկայացնել:
Ցուցակը համարվում է արդյունաբերական չափանիշ և օգնում է սպառողներին ընտրել արտադրանք, որը վնասակար չէ շրջակա միջավայրի համար:








































