Եգիպտոսի ռազմական ուժերի բարձրագույն խորհուրդը որոշում է կայացնելու արգելել գործադուլների և բողոքի ակցիաների անցկացումը,- հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության՝ այս մասին այսօր երեկոյան որոշում կկայացվի խորհրդի հերթական նիստում: Ըստ այդ որոշման, արհեստակցական կազմակերպություններին և աշխատավորական միավորումներին արգելվելու է գործադուլների և այլ բողոքի ակցիաների անցկացումը: Նրանք կոչ են անելու դադարեցնել դրանք ու վերադառնալ աշխատանքի:
Միաժամանակ զինվորականները հայտնել են, որ հարգում են քաղաքացիների` ազատ երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքը:
Այս քայլով զինվորականները փորձում են որոշակի ժամանակահատվածում գոնե տեսանելի կայունություն ապահովել երկրում, որպեսզի քաղաքացիների խնդիրներին կարճ ժամանակահատվածում լուծումներ չգտնվելու դեպքում երկիրը կրկին չհայտնվի բողոքի ցույցերի մեջ, ինչպես եղավ Թունիսում:








































