Նախորդ շաբաթ, Եգիպտոսում քաղաքական անկայունության խորացման սպասումների և Եգիպտոսի պարտքային ճգնաժամի խորացման ֆոնին, դոլարը թանկացել է ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկների արժույթների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Риа Новости» գործակալությունը:
«Դոլարի թանկացումը հիմնվում էր այն բանի վրա, որ դոլարը յուրատեսակ լիկվիդային «պահոց» է` Եգիպտոսի ճգնաժամի և դրա խորացման վերաբերյալ սպասումների ֆոնին»,- Bloomberg գործակալությանը ասել է Travelex Global Business Payments-ի վերլուծաբան Ջո Մանիմբոն:
Եվրոն նախորդ շաբաթ էժանացել է մինչև 1.3554 դոլար` փետրվարի 4-ի 1.3581 դոլարի փոխարեն, երբ դոլարը հունվարի 21-ից սկսած ամրապնդվել էր եվրոյի նկատմամբ առավելագույն չափով: Իենի նկատմամբ դոլարը նախորդ շաբաթ թանկացել 1,5%-ով` կազմելով 83.43 իեն 1 դոլարի դիմաց` նախորդ շաբաթվա 82.43 իենի փոխարեն: