Կիրակի օրը Նեպալի արևմուտքում ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 34 մարդ, հաղորդել է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վթարը տեղի է ունեցել , երբ 120 հինդուս ուխտագնացներին տեղափոխող ավտոբուսը կորցրել է կառավարումը, դուրս եկել մայրուղուց և ընկել է ջրամբարը: Ուխտագնացներն ուղևորվում էին Տրիվենի բնակավայր` մասնակցելու կրոնական տոնակատարությանը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` ավտոբուսն այն աստիճան լցված է եղել, որ ուղևորների մի մասը ստիված է եղել նստել ավտոբուսի տանիքին:
Ոստիկանները ենթադրում են, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:








































