Թունիսից մրգերի վաճառականի մայրը, ում ինքնահրկիզումը դարձել էր զանգվածային ցույցերի պատճառ արաբական աշխարհում, ձերբակալվել է դատավորին վիրավորելու համար:
Ինչպես հայտարարել է Թունիսի արդարադատության պաշտոնական ներկայացուցիչը, 60-ամյա Մանուբիա Բուազիզին բանտում կմնա մինչ երկուշաբթի, երբ նա կկանգնի դատարանի առջև:
Ձերբակալված կնոջ որդիներից մեկը` Սալեմը, հայտարարել է, որ ձերբակալության լուրը խիստ չափազանցված է: Նրա խոսքերով` Բուազիզին փողոցում պատահաբար բախվել է դատավորին` չիմանալով , որ իր առջև օրենքի ներկայացուցիչ է:
Բուազիզիի մյուս որդին` Մուհամմեդը համարվում է թունիսական հեղափոխության և «արաբական գարնան» նախաձեռնող: 2010թ. դեկտեմբերին նա ինքահրկիզվել էր այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակցուհին նրան տուգանել էր առանց լիցենզիայի փողոցային առևտրի համար:







































