«Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն ակումբը կարող է լքել 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 28-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են իրենց թիմի կազմ հրավիրել «Սանթոս»-ի ղեկավարները: «Միլան»-ը պատրաստ է բրազիլացի հարձակվողի իրավունքները զիջել 15 մլն եվրոյի դիմաց:
Թիմն արդեն պաշտոնապես լքել է Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան: Մոտ ժամանակներս նույնը կանի նաև Զլատան Իբրահիմովիչը, ով ՊՍԺ-ի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Ռոբինյոն «Միլան» տեղափոխվեց 2010 թվականին «Մանչեսթեր Սիթի»-ից: 2011/12թթ. մրցաշրջանի ընթացքում խաղացողը «ռոսոներիների» կազմում մասնակցել է 36 հանդիպման և հեղինակել 9 գոլ:









































