«Թալիբան» շարժման գրոհայինները Կանդագար քաղաքում շաբաթ կեսօրին գնդակահարել են ոստիկանության տեղի վարչական բաժանմունքի ղեկավար Ռահմատուլին:
Ըստ տեղեկությունների` ոստիկանը անձնական ավտոմեքենայով տնից մեկնել է աշխատավայր, երբ Դեխ Հոջա թաղամասում զինված մոտոցիկլավարների մի խումբ ավտոմատներից հրաձգային կրակ են բացել նրա մեքենայի ուղղությամբ:
Հանցագործներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Թալիբների մամլո քարտուղար Կարի Յուսուֆ Ահմադին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ հարձակումն իրականացրել են իր շարժման գրոհայինները:







































