Bild-ին տված հարցազրույցում Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտարարեց, որ ցանկանում է մոռանալ անցած մրցաշրջանն ու նոր մրցաշրջանում ուղղել նախկինում թույլ տված սխալները:
«Պետք է մոռանանք անցած մրցաշրջանը: Անցյալի անհաջողությունները չպետք է ճնշեն մեզ: Մենք անհրաժեշտ հետևություններ ենք արել:
«Բավարիա»-ն չի կարող իրեն թույլ տալ երրորդ մրցաշրջանն անընդմեջ ավարտել առանց տիտղոսի: Մենք նոր հաղթանակների ցանկություն և էներգիա ունենք»,- հայտարարել է պաշտպանը:









































