Աֆրիկյան միության ղեկար Ջին Պինգը հայտարարել է, որ Մալիում հակամարտությունը ամենալուրջ փորձություններից մեկն է մայրցամաքի համար:
Կոտ դ’Իվուարի նախագահ Ալասան Ուատտարան Աֆրիկայի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մալիի հյուսիսը դարձել է ահաբեկչական խմբավորումների ապաստան:
Աֆրիկյան առաջնորդների մեծ մասը միակարծիք են, որ անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել Մալիում:
Իրավիճակն այս երկրում բարդանում է` կախված այն բանից, թե որքան շատ տարածքներ են անցնում իսլամիստների վերահսկողության ներքո:









































