Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Կյուսյու կղզուց տարհանել 400 հազար մարդու: Պատճառը ջրհեղեղի առաջացման վտանգն է, հայտնում է Associated Press-ը:
260 հազար մարդու համար տարհանումը կլինի պարտադիր, մյուսների համար որոշումը կրում է խորհրդատվական բնույթ:
Հիմնականում, տարհանման են ենթակա Ճապոնիայի` մեծությամբ 3-րդ կղզու բնակիչները: Համաձայն վերջին տեղեկությունների` 3 օր շարունակ տեղացող անձրևների հետևանքով Ճապոնիայի հարավ-արևմուտքում զոհվել կամ անհայտ կորել է 29-ից ոչ պակաս մարդ: Ավելի շատ` 19 զոհ է գրանցվել Կումամոտո պրեֆեկտուրայում` Ասո քաղաքի շրջակայքում:
Կյուսյույի Ֆուկուոկա պրեֆեկտուրայում արդեն քանդվել է 3 կամուրջ, տուժել է 820 տուն:








































