Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Սևանի ջրածածկ տարածքները մաքրվում են դանդաղ և անորակ

Հայտնի է, որ ամեն տարի Սևանի մակարդակի 15-20 սմ-ով բարձրանալու հետևանքով Սևանի ափամերձ տարածքները ջրածածկ են լինում: Բնապահպանները պնդում են, որ եթե Սևանի մակարդակը բարձրացվի, սակայն մաքրման աշխատանքներ չկատարվեն, լիճը կճահճանա։

Բնապահպանության նախարարությունը կարծես թե ամեն տարի իրականցնում է մաքրման աշխատանքներ, սակայն մաքրման որակի հետ կապված դժգոհությունների պակաս չկա: Թե՛ նախարարության, թե՛ «Սևան» ազգային պարկի տարբեր պաշտոնյաներ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ մաքրման աշխատանքների անորակությունը պատճառաբանում էին համապատասխան տեխնիկայի բացակայությամբ, սակայն տեսնենք, թե ինչ պատճառաբանություններ կհնչեն այս տարի, երբ արդեն կա անհրաժեշտ տեխնիկան:

2010 թվականի պետական բյուջեի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով 2010 թվականի 3-րդ եռամսյակում գնվել է «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատոր:

Նոր տեխնիկայով և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ընդհանուր առմամբ, 2010 թվականին մաքրվել են 138 հեկտար ջրածածկ տարածքներ` խոստացված 600 հա-ի փոխարեն: Բնապահպանության նախարարության տարեկան հաշվետվության համաձայն` նախատեսված ծավալների թերակատարումը պայմանավորված էր ՀՀ պետական գնումների գործակալության կողմից հայտարարված 06.04.2010 թ. մրցույթին հայտեր չլինելու պատճառով։

Ուստի ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով Ծրագրի կատարման գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվել է, իսկ նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվել են վերոհիշյալ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի գնման համար:

Նշենք, որ 2011 թվականից բնապահպանության նախարարությունը կիրականացնի ոչ միայն մաքրման, այլև անտառվերականգնման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսվում է վերագործարկել Մարտունու տնկարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում