Հուլիսի 14-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի 33-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:








































