Austrian Airlines-ը (AUA) մտադիր է միջին հեռահարության թռիչքների համար օգտագործել Airbus А320-ը Boeing 737-ի փոխարեն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավստրիական ավիաընկերությունը եվրոպական կոնցեռնին տվել է A320-երի 5 նախնական պատվեր ու պատվիրել է 2 այդպիսի ինքնաթիռ: Առաջին А320-ը ավիափոխադրողը մտադիր է գործարկել այս տարվա հոկտեմբերին: 2013թ. ամառային սեզոնում Austrian Airlines-ը մտադիր է ստանալ պատվիրված բոլոր 7 ինքնաթիռները:
Միաժամանակ, ավիափոխադրողը ծրագրում է ազատվել Boeing-ից, մասնավորապես, արդեն վաճառել է 4 Boeing 737:
AUA-ն մոդեռնացնում է ավիապարկը ծախսերի նվազեցման ակնկալիքով, որը մշակված է իր սեփական ավիաընկերության` Lufthansa-ի կողմից:
2011թ. Austrian Airlines-ը կրել էր 59 մլն եվրոյի վնաս:









































